Ամերիկյան բլյուզ կիթառահար և երգիչ 89-ամյա Բի Բի Քինգը նորից առողջական խնդիրներ ունի՝ հաղորդում է ամերիկյան TMZ կայքը:
«Ես բուժում եմ ստանում Լաս-Վեգասի իմ տանը: Շնորհակալ եմ բոլորից շուտ ապաքինվելու մաղթանքների և աղոթքների համար»,- գրել է երաժիշտը իր պաշտոնական կայքում:
Որոշ տվյալների համաձայն՝ այս շաբաթ ավելի վաղ Քինգը կաթված էր ստացել:





































