Amazon համացանցային խանութի գերմանական բաժինը հրաժարվել է HESS Security թիկնապահական ընկերության հետ համագործակցությունից, որը, ենթադրաբար, կապված է նեոնացիստական շարժման հետ: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
«Մենք անընդունելի ենք համարում խտրականության և պարտադրողականության ցանկացած երևույթ և նույնը սպասում ենք մեզ հետ համագործակցող բոլոր ընկերություններից»,- հայտարարել է Amazon-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին գերմանական ARD հեռուստաալիքը մի ֆիլմ է ցուցադրել, որտեղ նշվել է այն մասին, որ HESS Securityին ենթադրաբար կապված է նեոնացիստական շարժման հետ՝ ընկերությանը մեղադրելով ներգաղթյալների հետ վատ վարվելու մեջ:







































