Իսպանիայի արևելքում գտնվող փոքրիկ քաղաքում կինը ինքնահրկիզման փորձ է արել,- հաղորդում է Associated Press գործակալությունը: Նա եկել է բանկի բաժանմունք, իր վրա լցրել դյուրավառ հեղուկ և վառել: Կնոջն ուղղաթիռով հասցրել են Վալենսիայի հիվանդանոց, այրվածքները կազմում են մարմնի մակերեսի գրեթե կեսը:
Իշխանությունները նման արարքի պատճառը չեն հայտնում սակայն Իսպանիայում այժմ ֆինանսական ճգնաժամ է, և երկրում տեղի է ունեցել առնվազն 5 ինքնասպանություն, պարտապանների մեծ քանակության պատճառով կորուստներ են կրում խոշոր վարկային կազմակերպությունները: Նախորդ տարվա նոյեմբերին Իսպանիայի բանկերի ասոցիացիան համաձայնել է 2 տարով դադարեցնել հիփոթեքային պարտապաններին բնակարաններից վտարելը: