Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման ապաքինվել է վնասվածքից ու այսօր ընդհանուր խմբի կազմում մարզվել առանց սահմանափակումների:
Marca-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացին պատրաստ է Լա Լիգայի 35-րդ տուրում վաղը կայանալիք «Սևիլիա»-ի հետ արտագնա խաղին:
Այնուամենայնիվ, Կարլո Անչելոտին կարող է Բենզեմային թողնել պահեստայինների նստարանին, որպեսզի Բենզեման ինչպես հարկն է պատրաստ լինի մայիսի 5-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կայանալիք «Յուվենտուս»-ի հետ խաղին:





































