Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ Երևանի Աբովյան փողոցից Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել վրացի «օրենքով գող» 35-ամյա Լուկա Ալանիձեն և քրեական հեղինակություն 31-ամյա Լաշա Աբզիանիձեն
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ այս անձանց բերման ենթարկելու փաստը Վրաստանում տարակուսանքի տեղիք է տվել, քանի որ նրանք քրեական որևէ գործի շրջանակներում չեն հետախուզվում, և իրավական տեսանկյունից նրանց բերման ենթարկելու առիթ պետք է որ չլիներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայ իրավապահները Լուկա Ալանիձեին և Լաշա Աբզիանիձեին բերման են ենթարկել, որպեսզի հասկանան նրանց` Հայաստան այցելելու նպատակը: Մի քանի հարցեր տալուց հետո նրանց կարճ ժամանակ անց ազատ են արձակել:
Եվ այսպես, Armlur.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ նրանց դիմավորել է քրեական աշխարհում հայտնի Արմեն Հարությունյանի (ով առավել հայտնի է Արմեն Կանևսկոյ անվամբ) ազգականը` երևանաբնակ Արտյոմ Կանևսկոյը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Արտյոմ Կանևսկոյը նաև ճանապարհել է վրացի հեղինակություններին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում











































