Google ընկերությունը նոր դուդլով է նշում Աշխատավորների համերաշխության օրը։
Մայիսի 1-ը նշվում է 142 երկրներում ու տարածքներում՝ հայտնում է Korrespondent.net-ը։
Մայիսի 1-ի օրվա միջազգային պատմությունը կապված է իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել Չիկագոյում 1886 թվականին, երբ աշխատողները գործադուլ են հայտարարել և պահանջել 15 ժամյա աշխատանքային ռեժիմից անցում 8-ժամյա ռեժիմի։ Ցույցը ցրելու ժամանակ 6 մարդ է զոհվել, ինչը դարձել է ոստիկանության դաժան գործողությունների դեմ զանգածային ելույթների ու իրավապահների հետ ընդհարումների պատճառ։








































