Ապրիլի 25-29-ը Վանաձորում անցկացվեց երիտասարդների և աղջիկների ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որին ընդհանուր առմամբ 120 ծանրորդ ու ծանրորդուհի մասնակցեց: Մեր մարզիկներից լավագույնները կմասնակցեն հունիսի 6-13-ը Վրոցլավում (Լեհաստան) անցկացվելիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Տղաներից Հայաստանի չեմպիոններ են դարձել՝ 56 կգ քաշային կարգում՝ Մարզպետ Մինասյանը (Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան) , 62 կգ քաշային կարգում՝ Գևորգ Բաղդասարյանը (Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ռոման Դանիելյան), 69 կգ քաշային կարգում՝ Էդմոն Բաղդասարյանը (Բանակի կենտրոնական մարզական ակումբ, անձնական մարզիչ՝ Բորիս Պալյան):
77 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Դավիթ Հովհաննիսյանը (Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ռուսլան Խուդանյան), 85 կգ քաշային կարգում՝ Նորայր Ավետիսյանը (Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հոկսեն Միրզոյան), 94 կգ քաշային կարգում՝ Սամվել Գասպարյանը (Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Հարություն Եղոյան), 105 կգ քաշային կարգում՝ Արտյոմ Պետրոսյանը (Գյումրու Յու. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Վահան Բիչախչյան), +105 կգ քաշային կարգում՝ Արեն Հարությունանը (Բանակի կենտրոնական մարզական ակումբ, անձնական մարզիչ՝ Բորիս Պալյան):
Աղջիկներից տարբեր քաշային կարգերում չեմպիոններ են դարձել՝ Երանուհի Պետրոսյանը (48 կգ Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Յուրի Սարգսյան), 53 կգ քաշային կարգում՝ Լուիզա Սահրադյանը (Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գրիգոր Չաչոյան,) 58 կգ քաշային կարգում՝ Շուշան Հակոբյանը (Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գրիգոր Չաչոյան), 63 կգ քաշային կարգում՝ Աղունիկ Հակոբյանը (Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Պետրոս Եղիկյան), 69 կգ քաշային կարգում՝ Սոնա Պողոսյանը (Քասախի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արման Ղազարյան), 75 կգ քաշային կարգում՝ Տաթև Հակոբյանը (Երևանի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Սեդրակյան), +75կգ քաշային կարգում՝ Արփինե Դալալյանը (Քասախի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Տարոն Թովմասյան):
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն







































