Saturday, 18 05 2024
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը

Այս ընտրությունները ԼՂՀ կայացման հերթական փուլն է․ Արտակ Զաքարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

– Պարոն Զաքարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեի հայտարարությունը, թե Մինսկի խումբը չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղի՝ մայիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները, քանի որ Լեռնային Ղարաբաղը ճանաչված պետություն չէ:

– Լեռնային Ղարաբաղում հերթական ընտրություններ են, և, բնականաբար, այս փուլում ակնկալիքեր չկան, որ միջազգային հանրությունը կճանաչի դրանք: Այդ ընտրությունները ճանաչելի կդառնան, երբ Լեռային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը ամբողջությամբ իրականացվի, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն պաշտոնապես հանդես գա որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Այնպես որ` մենք Պ. Անդրիեից՝ որպես համանախագահող պետության ներկայացուցչից, այս փուլում ԼՂՀ ընտրությունների մասին այլ բան չէինք էլ ակնկալում:

– Այսինքն` սպասելի՞ է, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը մինչև հիմա չեն ընդունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրությունները:

– Բնականաբար: Իսկ եթե ընդունեն ԼՂՀ ընտրությունները, այդ դեպքում մենք արդեն կդադարենք խոսել բանակցային գործընթացի և խաղաղ կարգավորման խնդիրներից: Մեկ քայլ հետո, ինձ թվում է, մենք դրան էլ կգանք, որ մի գեղեցիկ օր Ֆրանսիայի ներկայացուցիչները, և ոչ միայն Ֆրանսիայի, ոչ միայն ճանաչելու, այլ նաև պաշտոնական դիտորդական առաքելություններ և կազմակերպություններ կուղարկեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ նախագահական, խորհրդարանական, որոշ դեպքերում, իհարկե, տեղական ինքնակառավարման ընտրությունները դիտարկելու համար: Նաև կասկած չունեմ, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության տեսանկյունից լավագույն ցուցանիշն են ապահովելու: Եվ ևս մեկ հնարավորություն օգտագործվելու է, որ ԼՂՀ-ն որպես ժողովրդավար, կայացած պետություն իր ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման գործընթացն ամբողջությամբ համադրելի դարձնի քաղաքակիրթ դեմոկրատական երկրների գործընթացին: Մնացած խնդիրները բանակցային գործընթացի խնդիրներ են:

– Տեղյա՞կ եք, ինչ-որ երկրներից կամ միջազգային կառույցներից դիտորդներ լինելո՞ւ են, ովքեր հետևելու են ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին:

– Այո, ես գիտեմ, որ մի շարք երկրների խորհրդարանական պատվիրակություններ են լինելու: Լինելու են նաև Եվրոպական խորհրդարանի անդամներ, լինելու են խորհրդարանական օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ ու նաև միջազգային տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այնպես որ` սա ԼՂՀ-ի կայացման համար հերթական փուլ է:

– Այլ երկրներն ու միջազգային կառույցները եթե չեն ցանկանում ճանաչել ԼՂՀ անկախությունը կամ ընտրությունները, այդ դեպքում ինչո՞ւ են դիտորդներ ուղարկում:

– Ոչ թե ուղարկում են, այլ ազատ մարդիկ իրենք են տնօրինում իրենց քաղաքական հայացքները:

– Այսինքն` պաշտոնական դիտորդներ չեն, այլ անհատ պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են, ովքեր պարզապես ցանկացել են հետևել ԼՂՀ ընտրություններին:

– Բնականաբար՝ այո, և իրենք են տնօրինում իրենց քաղաքական հայացքներն ու քաղաքական վարքը: Բայց այստեղ տարբերությունը շատ քիչ է՝ արդյունքում հայտարարությունները լինելու են պաշտոնական պատվիրակությունների՞ անունից, թե՞ ընտրություններին դիտորդական առաքելության ցանկություն հայտնած մարդկանց կողմից: Շատ ավելի խորն է այն համոզմունքը, որ եթե պատվիրակությունները գնում են Լեռնային Ղարաբաղ դիտարկելու ընտրությունները, ապա արդեն իսկ դա խոսում է այն մասին, որ անկախ, կայացած միավորի ընտրական գործընթացը հետաքրքրություն է ներկայացնում ժողովրդավարական հաստատությունների և դրանց համար պայքարող քաղաքական գործիչների համար:

– Երբեմն կարծիքներ են հնչում, թե Հայաստանն ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար պետք է ընդօրինակի Լեռնային Ղարաբաղին: Փաստորեն, Հայաստանում ընտրական պրոցեսներն այնքան թափանցիկ ու անկախ չեն, որ մեր երկիրը պետք է անգամ ԼՂՀ-ին ընդօրինակի:

– Դուք ինչո՞ւ եք հարցին միշտ վերջից մոտենում: Հարցին մոտեցեք սկզբից, թե ԼՂՀ ընտրություններն այնքան լավն են, որ համեմատություն կատարելով՝ կարելի է արձանագրել, որ և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի ընտրություններից կայացած են: Ադրբեջանը չեմ էլ ուզում համեմատել: Կամ` շատ ու շատ կայացած արևելյան ժողովրդավարություններից կայացած ու թափանցիկ, ավելի բաց ու հավասար սկզբունքներով են իրականացվում: Դա են վկայում և՛ նախընտրական քարոզչական գործընթացները, և՛ բուն ընտրական գործընթացը: Վստահ եմ, նաև՝ արդյունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում