Friday, 05 06 2026
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

1889թ. այս օրը մահացավ բանասեր, մանկավարժ Ստեփանոս Պալասանյանը. (պատմություն)

1889թ. այս օրը Էջմիածնում մահացավ հայ լեզվաբան, պատմաբան, բանասեր, մանկավարժ Ստեփանոս Պալասանյանը:

Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում: Սովորել է Փարիզի Մուրադյան (1852-1855թթ.), ապա` Հայկազյան վարժարաններում: 1858-ին նշանակվել է Թեոդոսիայի Խալիբյան վարժարանի ուսուցիչ: Գժտվելով դպրոցի տեսուչ Գաբրիել Այվազովսկու հետ` մեկնել է Նոր Նախիջևան: 1861-ին մանկավարժներ Ս. Շիլլիկյանի և Հ. Իփեկճյանի հետ Նոր Նախիջևանում հիմնել է դպրոց: 1863-1881-ից դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

1869-ին մի խումբ հայ մտավորականի հետ հիմնել է Թիֆլիսի Գայանյան դպրոցը: 1881-ին Գևորգ կաթողիկոսի հրավերով եկել է Էջմիածին. դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Թղթակցել է «Մասսյաց աղավնի», «Կռունկ», «Մեղու Հայաստանի», «Փորձ» և այլ պարբերականների: Արսեն Այտընյանի «Քերականութեան…» սկզբունքներին հետևելով` լույս է ընծայել «Ընդհանուր տեսութիւն արեւելեան նոր գրաւոր լեզուի հայոց» (1870) աշխատությունը, որտեղ առաջին անգամ գիտականորեն ուսումնասիրել է գրական արևելահայերենը:

Խիստ անհրաժեշտ էր համարում գավառական բարբառների նյութի խելացի օգտագործումը: Դեմ էր լեզվի հորինվածքի արհեստականացմանը: «Պատմութիւն հայոց գրականութեան» (հատոր 1, 1865) աշխատության մեջ անդրադարձել է հայ գրականությունը ժողովրդին մատչելի դարձնելու խնդրին, կարևորել է աշխարհաբարի դերը գրականության մեջ, առաջ քաշել բանահյուսության ուսումնասիրման անհրաժեշտությունը:

Պալասանյանի գեղագիտական հայացքների հիմքում արվեստի ռոմանտիկական ուղղությունն է: «Պատմութիւն Հայոց» (1890) աշխատության մեջ պատմական անցքերը քննել է դրանց ծագման ու զարգացման համատեքստում: Գիրքն ունեցել է մի քանի հրատարակություն և երկար ժամանակ ծառայել է որպես հայ ժողովրդի պոտմության դասագիրք: Նրա երկերում նշանակալի տեղ են գրավում իմացաբանական հարցերը:

Ծնվել է 1837թ. Բոտոշանում (Ռումինիա):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում