Բրիտանիայի ներկայացուցիչները ՄԱԿ-ի նիստի ժամանակ փորձագետների մակարդակով նախազգուշացրել են «միջուկային գնումների շուկայում իրանական ցանցի ակտիվացման» մասին: Այս մասին է հաղորդում Associated Pressժը:
ՄԱԿ-ի երկու աղբյուրները հաստատել են, որ Բրիտանիայում գաղտնի կերպով նախազգուշացում են արել: Աղբյուրների տվյալներով՝ երկրի ներկայացուցիչները խոսել են իրանական երկու ընկերությունների՝ Centrifuge Technology Company-ի և Kalay Electric Company-ի մասին։







































