Viacom-ի և CBS Corp.-ի սեփականատիրոջը՝ Սամներ Ռեդսթոունին հաջողվել է կարգավորել իր լուսանկարների հետ կապված սկանդալը, գրում է The Hollywood Reporter-ը:
Ապրիլին դատարան է դիմել 91-ամյա Ռեդսթոունի 44-ամյա ընկերուհին՝ Սիդնի Հոլլանդը՝ պահանջելով MTV-իի նախկին աստղից (Viacom-ը MTV-ի սեփականատերն է)՝ Հիզեր Նեյլորից, վճարել մեկ միլիոն դոլար, ինչպես նաև վերադարձնել ինտիմ լուսանկարներով գողացված նոութբուքը, որոնք կարող էին հրապարակվել:
Կոնֆլիկտը հարթվել է արտադատարանական կարգով, և հայտնի չէ, արդյոք այդ նպատակով գումար վճարվել է, թե ոչ:







































