Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացնեյուկը դեմ է Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի Ռուսաստանի «սեփականաշնորհմանը», հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Նման հայտարարություն քաղաքական գործիչն արել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ուկրաինայի պայքարի մասին տեսագրությունների շնորհանդեսի ժամանակ:
«Հաղթանակը սեփականաշնորհելու Ռուսաստանի ցանկացած փորձ ոչ միայն պատմության խեղաթյուրում է, այլ նաև ծաղրանք` միլիոնավոր ուկրաինացիների հիշատակի նկատմամբ, ովքեր այդ սարսափելի պատերազմում իրենց կյանքը դրեցին, չնայած, որ այժմ Ռուսաստանը պայքարում է Ուկրաինայի դեմ»,- նշել է Յացենյուկը:
Նրա խոսքերով` տեսագրությունները կոչված են ցույց տալու, որ Ուկրաինան հաղթող պետություն է, ինչպես նաև «Ուկրաինայում հավատ և վստահություն ներշնչելն է, որ մենք հաղթեցինք այն ժամանակ, և մենք կհաղթենք նաև այժմ»:











































