Թունիսի վարչապետ Համադի Ջեբալին հայտարարել է, որ երկրի խոշորագույն քաղաքական կուսակցությունները չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել նոր տեխնոկրատ կառավարության ձևավորման մասին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ջեբալիի խոսքով՝ անկուսակցական կառավարության ձևավորման մասին իր առաջարկը միաձայն հավանության չի արժանացել: Այս մասին նա հայտարարել է կուսակցական առաջնորդների հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ջեբալին նշել է, որ տեխնոկրատ կառավարության ձևավորման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն:
Հիշեցնենք, որ տեխնոկրատ կառավարության ձևավորման մասին առաջարկը նրա կողմից արվել էր փետրվարի 6-ին՝ ձախ ընդդիմադիր առաջնորդ Շոքրի Բելաիդի սպանությունից հետո, որի հուղարկավորությունը ընդդիմության հազարավոր կողմնակիցներ զանգվածային բողոքի ակցիայի էին վերածել:
Ներկայում օրենսդիր ժողովում մեծամասնություն են կազմում չափավոր իսլամիստները:








































