ՀՀ առողջապահության նախարարությունն ու մասնավորապես ՀՀ գլխավոր վարակաբանը նշում են, որ Հայաստանում շրջանառվում է H1N1 վիրուսը (հայտնի որպես խոզի գրիպ): Ասվում է նաև, որ վիրուսն այլևս չունի նախկին ագրեսիվությունը:
Երեկ «Հայկական ժամանակը» տեղեկություններ ստացավ, որ ՀՀ-ում խոզի գրիպից մահվան 2 դեպք է գրանցվել: Ավելի ուշ պարզվեց, որ հիվանդների մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ: ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, «ՀԺ» թղթակցի հետ զրույցում նշելով, որ խոզի գրիպից մահվան դեպքեր Հայաստանում չկան, չի բացառել, որ մահվան հանգեցնող թոքաբորբի պատճառը կարող է լինել նույն խոզի գրիպը:









































