Մարդիկ այսօր ակտիվ մասնակցել են Exit Poll-ին: Gallup Europe ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկենեն «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի եթերում պարզաբանեց, թե ինչու հայերը չեն հավատում իրականացվող սոցիոլոգիական հարցումներին: Նա նկատեց, որ հայերն ու լիտվացիները նման են իրենց պատմությամբ, սովորույթներով և նրաով, թե որքան են սովոր օգտվել այս տեխնոլոգիաներից: Նա նաև նշեց, որ ՀՀ-ում քիչ են անցկացվում սոցիոլոգիական հարցումներ:
«Երբեմն մարդիկ մտածում են, թե սոցիոլոգիան կախարդանք է, գիտություն և ինչ-որ մեկին ձեռնտու է, բայց ժամանակի ընթացքում սա անցնում է, թեև մարդիկ ուզում են սոցիոլոգիական հարցումների արդյունքում իրենց համար ցանկալի տվյալներ տեսնել: Ես չէի ասի, որ չէին հավատում, մարդիկ։ Օրինակ՝ այսօր ակտիվ մասնակցում էին, մարդիկ կային, որոնք չէին ցանկանում ասել իրենց կարծիքը, ուշադրություն չէին դարձնում: Այնպես էինք արել, որ մարդիկ իրենք էին լրացնում թերթիկը և գցում արկղերի մեջ: Բանավոր կերպով մարդիկ խուսափում են պատասխանել»,- ասաց Ռասա Ալիշաուսկենեն:










































