Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Մոլդովայում քաղաքական ճգնաժամ է. սկսվել են ձերբակալություններ և պետական համակարգում ստուգումներ

Մոլդովայում սկիզբ առած ձերբակալություններն ու պետական համակարգի ստուգումները տեղի քաղաքական գործիչները համարում են քաղաքական ճգնաժամի արդյունք: Այդ վիճակը երկրում սկսվել է անցյալ շաբաթ կոալիցիայի փլուզմամբ: Քիշնևի քաղաքապետարանում երկրի հակակոռուպցիոն վարչության աշխատակիցները ձերբակալել են իրավաբանական վարչության աշխատակցին:

Կոռուպցիայի դեմ պայքարը վարվում է հիմնականում լիբերալ-դեմոկրատների կողմից առաջադրված վարչապետ Վլադ Ֆիլատի հանդեպ, ով անցյալ շաբաթ հայտարարել էր կոալիցիայի պայմանագրից դուրս գալու մասին: Դրանից հետո լիբերալ-դեմոկրատները կոմունիստների հետ միասին խորհրդարանում կողմ քվեարկեցին դեմոկրատների կողմից առաջադրված առաջին փոխխոսնակ Վլադ Պլախոտնյուկի հրաժարականին: Վարչապետը նաև նշել է, որ այս շաբաթ պատրաստվում է պաշտոնանկ անել այն նախարարներին, ովքեր չեն կարողանում իրենց պարտականությունները կատարել: Դեմոկրատներին և լիբերալներին պաշտպանելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ խորհրդարանից լիբերալ-դեմոկրատների գնալով, որոնք ունեին 31 մանդատ, նրանց 101 տեղից մնացել է 27-ը, իսկ 34-ը՝ կոմունիստներինն ու անկախ պատգամավորներինն է:

Նախարարները սկսել են մեկը մյուսին մեղադրել կոռուպցիայի, բարեփոխումներին խոչընդոտելու, եվրաինտեգրմանը խանգարելու մեջ: Իրավիճակն էլ ավելի է թեժացել, երբ արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն այս տարի իրենց հետ չի կնքելու ո՛չ վիզային համակարգի հեշտացման պայմանագիր, ո՛չ ասոցացման համաձայնագիր, ո՛չ էլ ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագիր: Ակնկալվում էր դրանց ստորագրումը նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին:

Մի շարք նախարարներ չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը: ՆԳ նախարարի մոտ հայտնաբերվել է կեղծ դիպլոմ, մեղադրանքներ են ներկայացվել առողջապահության և ֆինանսների նախարարներին, անցյալ շաբաթվա ստուգումների արդյունքում ձերբակալվել է երկրի հարկային ծառայության ղեկավարը:

Ի պատասխան՝ լիբերալ-դեմոկրատներն իրենց անվստահությունն են հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնին և կոչ են արել դադարեցնել որոշ քաղաքական գործիչների և կուսակցությունների հրամանով իրականացվող անօրինական գործողությունները:

Ըստ փորձագետների՝ հնարավոր է այս իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացում կամ նոր պայմաններով կոալիցիայի վերաձևավորում: Առաջին դեպքում մեծ է ձախակողմյան ուժերի` իշխանության վերադառնալու հավանականությունը: Իսկ երկրորդի պարագայում պատերազմող կողմերը պարտադրված կլինեն ԵՄ-ի ճնշման տակ հաշտվել: Այդ նպատակով այսօր Քիշնև են մեկնելու Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Լեհաստանի ԱԳ նախարարները, որոնք կփորձեն հաշտեցնել կողմերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում