ԵՄ-ն Փխենյանի միջուկային փորձարկումների առնչությամբ ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել: Եմ ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք խիստ պատժամիջոցներ են ընդունել` դրանով իսկ արտահայտելով իրենց վերաբերմունքն այդ փորձարկումների հանդեպ:
Պատժամիջոցները նոր անուններ և նոր կազմակերպություններ են ընդգրկում, որոնք հայտնվել են «սև ցուցակում»։ Դրանց ներկայացուցիչներին արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք, իսկ նրանց արտասահմանյան հաշիվները սառեցվելու են: Իսկ ինչ վերաբերում է իրավաբանական անձանց, ապա նրանց արգելվել է ԵՄ տարածքում բիզնեսի վարում, կամ բիզնեսի վարում եվրոպացի գործընկերների հետ: Պատժամիջոցները նաև ներառում են երկակի նշանակությամբ տեխնիկայի, համակարգերի, նյութերի, ալյումինի մի քանի տեսակների առևտրի սահմանափակում, քանի որ դրանք կարող են օգտագործվել բալիստիկ հրթիռների ստեղծման գործում:
Փետրվարի 12-ին Հյուսիսային Կորեան իրականացրել էր իր երրորդ միջուկային ստորգետնյա փորձարկումը: Պայթյունի հզորությունը կազմել էր 6-7 կիլոտոննա: Փխենյանը միջուկային փորձարկումներ անցկացրել էր 2006-ին և 2009-ին:







































