Ամերիկյան ռազմաօդային ուժերի համազգեստի մաս կազմող բաճկոնը, որը պատկանել է նախագահ Ջոն Քենեդիին, կիրակի օրը վաճառվել է 629 000 դոլարով Քեմբրիջում գտվող (Մասաչուսեթս նահանգ) John McInnis Auctioneers աճուրդի տան կազմակերպած աճուրդի ժամանակ: Այն աճուրդի ամենաթանկ լոտերից է եղել: Վաճառքի է հանվել մի քանի հազար իր՝ ինչ-որ կերպ ԱՄՆ 35-րդ նախագահի գործունեության հետ կապված նամակներ, լուսանկարներ, գրքեր, հայտնում է ITAR-TASS-ը:
Աճուրդի տան ներկայացուցիչ Դեն Միդերը հայտնել է, որ այդ բոլոր իրերն ու արխիվը գտել են Քենեդիի մտերիմ օգնական Դևիդ Փաուերսի հարազատները՝ Մասաչուսեթս նահանգում՝ գտնվող նրա տունը վաճառքի համար պատրաստելիս: Հայտնաբերվել է, մասնավորապես, նախագահին նրա կնոջից՝ Ժակլին Քենեդիից հասցեագրված մի քանի նամակ, նրա ստորագրությամբ գրքեր:
«Փաուերսը Քենեդիին ուղեցկել է ուղևորությունների ժամանակ, հետևել է մարդկանց արձագանքին և նախագահին տեղեկացրել նրա ընտրողների կարիքների մասին: Նա եղել է ամերիկյան հասարակության աչքերն ու ականջները»,- պատմել է Միդերը:







































