ՀՀԿ կենտրոնական շտաբում գնալով ավելի մարդաշատ է դառնում: ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմին անդամները կամաց-կամաց գալիս են կուսակցության շտաբ: Այստեղ սպասում են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ բոլորի տրամադրությունը շատ բարձր է, ՀՀԿ-ականները շնորհավորում են միմյանց`Exit Poll-ի հրապարակած տվյալների առիթով, համաձայն որոնց, ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը առաջին տեղում է 58 տոկոսով: Շատերը համեմատում-համադրում են իրենց նախապես կանխատեսած տոկոսները`Exit Poll-ի տվալների հետ.
Որոշ դեպքերում դրանք համընկնում են, որոշ դեպքերում ՀՀԿ-ականներն առավել բարձր տոկոս են կանխատեսում:











































