Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի սահմանը հատել կթույլատրվի սիրիացի փախստականներին միայն «բացառիկ հանգամանքների» առկայության պարագայում: Այս բացատրությունը հաջորդել է փետրվարի 16-ին 7 վիրավոր սիրիացիներին հարևան պետության տարածք թողնելու դեպքից հետո:
Սահմանի հնարավոր բացման յուրաքանչյուր նման դեպք կդիտարկվի առանձին: Միևնույն ժամանակ Նեթանյահուն նշել է, որ ընդհանուր առմամբ սիրիացիների մուտքը երկրի տարածք նախկինի պես արգելված կլինի:
Վիրավոր սիրիացիները Իսրայելի սահմանը հատել էին Գոլանի բարձունքների շրջանում: Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում էր: Մյուս 6 տուժածների վիճակը այնքան էլ լուրջ չի: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Վիրավոր սիրիացիներին տեղափոխել են Ցֆատ քաղաքի հիվանդանոց: Դեռևս հայտնի չէ՝ նրանք եղել են խաղաղ բնակիչնե՞ր, կառավարական զորքերի ներկայացուցիչնե՞ր« թե ապստամբնե՞ր:







































