Ինչպես տեղեկացնում է tuttochampions.it-ը, կատալոնական «Բարսելոնա»-ն ընտրություն է կատարում ոչ միայն Մաթս Հյումելսի ու Դավիդ Լուիսի միջև. թիմի ուշադրության կենտրոնում է նաև Թոմաս Վերմալենը:
Ֆուտբոլիստի խաղը դուր է եկել կատալոնյան թիմի մարզչական անձնակազմին, ինչպես նաև մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետային:
Նշենք, որ Վերմալենն «Արսենալ»-ի կազմում է հանդես գալիս՝ սկսած 2009 թվականից:








































