Չինական իշխանությունները հետ են կանչել երկու տաճարների արտոնագրերը և ձերբակալել են վեց մարդու, ովքեր զբոսաշրջիկներից գումար են շորթել նվիրատվությունների տեսքով,- հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ պարզվել է, որ տաճարների ղեկավարությունը վարձում էր կեղծ վանականների, որոնք կոչ էին անում զբոսաշրջիկներին թանկարժեք թալիսմաններ գնել և բավական մեծ գումար նվիրաբերել ծեսերի կատարման համար,- հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Անցած տարի կենտրոնական իշխանությունները արգելել են ցանկացած տիպի խարդախություն՝ հիմնված կրոնական հավատալիքների վրա:







































