Այսօր իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոն տոնում է իր 45-ամյակը:
Բաջոն հասցրել է հանդես գալ Ա Սերիայի 7 ակումբներում: Նա մեծ հաջողություններ է ունեցել նաև Իտալիայի ազգային հավաքականում հանդես գալու տարիներին՝ 56 խաղում հեղինակելով 27 գոլ:
Նա իտալացի միակ ֆուտբոլիստն է, ով գոլերի հեղինակ է դարձել աշխարհի 4 առաջնություններում:
Բաջոն մարզական կարիերան ավարտեց 2004թ., իսկ նրա վերջին ակումբը «Բրեշիա»-ն էր:









































