ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը թիվ 10/06 ընտրատեղամաս էր եկել ոտքով: Նա ճանապարհին ձեռքսեղմումներով բարևել է Մարաշի բնակիչներին, ապա մոտեցել ընտրատեղամասի հարևանությամբ գտնվող մի տան, որտեղ շների հաչոցներ էին լսվում:
Նա քվեարկության է եկել միայնակ՝ առանց ընտանիքի անդամների:
Թեկնածուի խոսքով՝ հայ ժողովուրդը վերջապես 20 տարվա ընթացքում պետք է նշի իր հաղթանակը: «Այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը նշում է իր ոգու և ճշմարտության արշալույսը: Մենք արշալույսի մեջ ենք: Մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ օրն է այսօր, և սա այն օրն է, երբ ժողովուրդը վերջապես 20 տարվա ընթացքում առաջին անգամ պիտի նշի ոչ թե ինչ-որ մեկի հաղթանակը, այլ իրեն պատկանող ընտրությունների արդյունքները»,- ասել է Ր. Հովհաննիսյանը:





































