ՀՀ գլխավոր դատախազության՝ ընտրությունների կապակցությամբ ձևավորված աշխատանքային խմբի ղեկավար Կորյուն Փիլոյանը Aravot.am-ին հայտնել է, որ հիմք ընդունելով դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների տեղեկատվությունը, 12 հաղորդման ընթացք է տրվել:
Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բաց քվեարկության, Տաշիրում՝ լցոնման դեպք:
Թեժ գծով ստացվել են զանգեր, որոնք վերաբերվել են կենցաղային հարցերից մինչև իրավախախտումների, նաև սոցիալական ցանցերում քարոզարշավի շարունակելիության վերաբերյալ, որոնք ըստ աշխատանքային խմբի, դատախազության լիազորությունների մեջ չեն մտնում և ուղղորդվում են պատկան կառույցներին:








































