Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներել Ջոզեֆ Դանֆորդը հանդես է եկել հաջակցություն Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի հայտարարած՝բնակավայրերումօդային աջակցությամբ ռազմական օպերացիաների անցկացման արգելքի:Այս մասին հայտնում է BBC-ն:
Գեներալ Դանֆորդի խոսքով՝ միջազգային կոալիցիայի ուժերը կարող են աֆղանական ուժերի օգնություն ցուցաբերել այլ մեթոդներով: Գեներալը հավելել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը զգալի առաջընթացի են հասել խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու իրենց փորձերում:
Նախագահ Կարզայը արգելել է ՆԱՏՕ-ի ավիացիայի կիրառումը այն բանիցմի քանի օր անց հետո, երբ Կունար գավառում գիշերային «ավիառեյդի» հետևանքով զոհվել էր 10 խաղաղ բնակիչ՝ հիմնականում կանայք և երեխաներ:










































