Չնայած առողջության համար կաթի արդյունավետության մասին լայն տարածված կարիծիքին, վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ դա ավելի շուտ առասպել է, քան իրականություն: Շվեդ հետազոտողները ցնցող բացահայտում են արել: Այս մասին հայտնում է Raut.ru-ն:
Պարզվել է, որ օրգանիզմում կալցիումի բարձր պարունակությունը, որը օրգանիզմը ստանում է կաթից, մեծացնում է սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկը: Դա մասնավորապես վերաբերում է որոշակի տարիքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
Հետազոտության շրջանակում 19 տարվա ընթացքում հետազոտվել է ավելի քան 61 հազար կին: Այդ ընթացքում նրանցից 12 հազար մահացել են, մեծամասնությունը՝ սրտանոթային հիվանդություններից: Մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են այն կանանց մոտ, որոնք օրական 1400 մգ-ից ավելի կալցիում են ստացել:
Բարձր է եղել ռիսկը նաև 600 մգ-ից ավելի կալցիումի օրական քանակություն ստացածների մոտ:
Կալցիումը կարևոր հանքանյութ է, որն անհրաժեշտ է օրգանիզմի բոլոր բջիջներին, սակայն դրա չարաշահումը ծայրաստիճան վտանգավոր է: Ոսկրերը չեն կարողանում այն կիրառել բավարար արագությամբ, այդ դեպքում այն կուտակվում է անցանկալի տեղերում, օրինակ սրտաոթային համակարգում կամ մեզի մեջ, ինչը կարող է երիկամային քարերի առաջացման պատճառ դառնալ: Մասնագետները խորհուրդ են տալիս նաև վիտամին D օգտագործել, որը նպաստում է կալցիումի յուրացմանը:









































