Հյուսիսային Կորեան մեծ հեռահարությամբ նոր հրթիռի շարժիչ է փորձարկել: Այս մասին այսօր հայտնել են Հարավային Կորեայի կառավարության միանգամից մի քանի աղբյուրներ: Նրանց խոսքով՝ այդ փորձարկումը կայացել է փետրվարի 12-ին տեղի ունեցած երրորդ ստորգետնյա միջուկային փորձարկման նախօրեին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ֆուկցիոնալ թեստը, որը կոչված էր ստուգելու KN-08 նոր հրթիռի շարժիչի աշխատունակությունը, իրականացվել է Փհյոնան-Պուկտո գավառի Տոնչհան-ռի զորակայանում:
Աղբյուրներից մեկի գնահատականով՝ նման շարժիչով KN-08 հրթիռի թռիչքի հեռավորությունը կարող է գերազանցել 5000 կիլոմետրը:
Հյուսիսային Կորեան ակտիվորեն շարունակում է իր միջուկային և հրթիռային ծրագրի զարգացումը՝ ի պատասխան ՄԱԿ ԱԽ-ի կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցների խստացման:








































