Բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսսը կներկայացնի մազերի պրոֆեսիոնալ խնամքի համար նախատեսված Kerastase կոսմետիկ ապրանքանիշը:
«Քեյթը մարմնավորում է բացառապես ժամանակակից ոճը՝ միաժամանակ ցուցադրելով կանոններից և սահմանափակումներից հրաժարվելը»,- ասել է ապրանքանիշի միջազգային տնօրեն Ֆրանսուա Լեմանը:











































