Ինչպես տեղեկացնում է իսպանական AS-ը, Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն չի կարողանա խաղադաշտ դուրս գալ «Ռեալ Մադրիդ» – «Ռայո Վալյեկանո» հանդիպմանը:
Բրազիլացի ֆուտբոլիստը չի կարողանում լիովին ապաքինվել աջ ոտքի վնասվածքից, որից, ըստ երևույթին, ապաքինվել էր ընդամենը մեկ ամիս առաջ:
Նշենք, որ խաղը տեղի է ունենալու այսօր՝ ՀՀ ժամանակով 00:00-ին:







































