Լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը ծնվել է 1963 թվականի այս օրը՝ փետրվարի 17-ին, Բրուկլինում: Իր կարիերայի ամենամեծ հատվածը Ջորդանն անցկացրել է «Չիկագո»-ում, որի կազմում է հանդես գալիս 1984 թվականից մինչև 1993 թվականները և 1995-ից 1998 թվականները: Այս ընթացքում նա վեց չեմպիոնական տիտղոս է նվաճել:
Մայքլ Ջորդանն ավարտել է կարիերան 2003 թվականին:
Նա երկու անգամ դարձել է օլիմպիական ոսկե մեդալակիր՝ 1984 և 1992 թվականներին:





































