ԱՄՆ կոնգրեսմեննրի խումբը նամակով դիմել է ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերրիին և պահանջել Վրաստանում իրենց ունեցած քաղաքական «պաշարների» ամբողջական կիրառումը: Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը:
Կոնգրեսմեններին հատկապես անհանգստացնում են Վրաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրները: Այս առթիվ նրանք Ջոն Քերրիի ուշադրությունն են հրավիրում հարուցված քրեական գործերի և նախկին պետական ծառայողների զանգվածային ձերբակալությունների վրա՝ նշելով, որ այս ամենը պահանջում է «ԱՄՆ-ի անհապաղ ուշադրությունը»:
Նամակը ստորագրել են Արևելյան Եվրոպայի հարցերով զբաղվող Կոնգրեսի անդամները՝ Մայքլ Թերները, Մարիո Դիաս-Բալարթը, Բիլլ Շուսթերը և Էլիսոն շվարցը:










































