Երգիչ Մարիո Մենգոնին հայտարարվել է Սան Ռեմո իտալական էստրադային երգի 63-րդ փառատոնի հաղթող: Այդ մասին այսօր հայտարարել է հանրահայտ մրցույթի ժյուրին:
Փառքի պատվանդանին են հայտնվել նաև Էլիոն ու նրա «Լարված պատմությունները» խումբը (երկրորդ տեղ) և «Մոդա» խումբը՝ «Եթե հնարավոր է չմահանալ» երգով (երրորդ տեղ):
Քննադատների մրցանակը շահել է Միվ Մարինին: Լավագույն հնչյունային ձևավորման համար մրցանակը հանձնվելու է հենց նույն Էլիոյին:
Այսօր երեկոյան կկայանա փառատոնի հաղթողների վերջին համերգը:









































