Tuesday, 21 05 2024
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք
Ձեր Ռոբերտ մարգարեն 1.5 տարի առաջ «ավետել» էր՝ սրբազանի կերպարով լաոն պետք է արթնանա
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը
Այս օրենքով փաստաբանները անվճար ծառայության համար ստիպված են լինելու վճարել լրացուցիչ գումարներ
18:08
Մեզ հերթական դժոխքի միջով մի’ անցկացրեք, որքան շուտ հեռանաք, այնքան լավ
18:02
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր
ԱԺ նախագահի բազմիմաստ ակնարկը. ինչպե՞ս են անցնում Գաֆարովայի հետ հանդիպումները
Ռայիսիի մահվան գիշերը Պուտինը 2 ժամ խորհրդակցություն է անցկացրել
Հոգևորականը ինչո՞ւ պետք է հարկ չվճարի. Սուրբ Աննա եկեղեցին սեփական գրասենյա՞կ է. Ալեն Սիմոնյան
17:30
ԵՄ-ը Ուկրաինային 3 մլրդ եվրո կհատկացնի ՌԴ սառեցված հաշիվներից
Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. եթե մի քիչ հայ լինեիք

Ապրիլի 24-ին Ֆրեզնոյում կփակվեն առևտրի կենտրոնները՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության

Ֆրեզնոյում ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին, մեծաթիվ խանութներ կփակվեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության։ Այս մասին հայտնում է fresnobee.com-ը:

Կայքը տեղեկացնում է, որ այդ նախաձեռնության հեղինակներն են Ֆրեզնոյի արևմտյան մասում գտնվող Town & Country Dry Cleaners-ի սեփականատերեր Մարալ Մանուկյանն ու նրա եղբայրները, որոնք փետրվարի սկզբին հայտարարություն տեղադրեցին՝ իրենց հաճախորդներին տեղեկացնելով, որ խանութը այդ օրը փակ է լինելու՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների:

Հայտնի է, որ Հայաստանում ու այն վայրերում, որտեղ կան մեծաքանակ հայեր, ինչպես օրինակ՝ Տորոնտոյում, Սիրիայում, Լիբանանում, ամեն տարի ապրիլի 24-ին խանութները փակվում են:

Գլենդելում, որտեղ կա մեծաթիվ հայկական համայնք, բազմաթիվ առևտրի կենտրոններ ու դպրոցներ նույնպես կփակվեն:

Մարալ Մանուկյանն ասում է, որ երբ իրենց ընտանիքն ապրում էր Մոնրեալում, իր ծնողները փակում էին իրենց խանութը, ու երեխաները դպրոց չէին գնում այդ օրը:

«Այս տարի 100-ամյա տարելիցին մեր ընտանիքը ուզում է մասնակցություն ունենալ: Մեր բոլոր պապիկներն ու տատիկները անցել են Ցեղասպանության միջով»,- ասում է նա:

Մանուկյանների գաղափարն ունեցավ իր հետևորդները։ Ամերիկայի հայ ազգային միությունից Փոլ Ջամուշյանը ասում է, որ ապրիլի 24-ին մոտ 40 բիզնեսներ կփակվեն:

Մանուկյանի խոսքով՝ իրենք իրենց գաղափարի մասին ասել են իրենց գործարար ընկերներին, նրանք էլ՝ իրենց ընկերներին, ու այդպես գաղափարն արագորեն տարածվել է ամբողջ քաղաքով:

Ուրբաթ օրը կփակվեն նաև National Raisin Company in Fowler, Ara Karkazian Watch & Jewelry ընկերությունն ու Kebab Express-ը:

Մյուս գործարարները Մանուկյաններին ասել են, որ իրենց խանութները չեն կարող փակել այդ օրը, սական նրանք ցանկանում են ցույց տալ իրենց համերաշխությունը նրանց: Նրա խոսքով՝ որոշ հաճախորդներ, որոնք տեսել են խանութի փակման մասին որոշումը, նաև իրենց հարցեր են տալիս Ցեղասպանության վերաբերյալ, հետաքրքրվում:

«Ես միայն ցանկանում եմ, որ մարդիկ իմանան այս մասին, խոսեն այդ մասին, այդպիսով՝ մեր երկիրը կճանաչվի, և գուցե այդ գործընթացների միջով անցնելով՝ Թուրքիան ընդունի կատարվածը»,- ասում է նա:

Այս շաբաթը հագեցած է Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառումներով։ Այս տարվա եզակի միջոցառումներից մեկը հինգշաբթի Ֆրեզնոյի կենտրոնում Հայաստանի անունը կրող փողոցի հանդիսավոր բացումն է։ Պերճ Աբգարյանը՝ Ֆրեզնոյում Հայաստանի հյուպատոսը, քաղաքապետ Էշլի Սվիրենգինի հետ հանդիսավոր կերպով կբացի փողոցը, որը ներկայում կրում է Սանտա Կլարա անունը: O Street-ից մինչև Van Ness Avenue Սանտա Կլարան կվերանվանվի Armenia Street:

Փողոցի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 24-ին՝ ժ. 15:30-ին, Սանտա Կլարա ու M փողոցների անկյունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում