10 հազար քուրդ բողոքի ցույցի է դուրս եկել Ֆրանսիայի հարավում գտնվող Ստարսբուրգ քաղաքում: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Ցուցարարները պահանջում են թուրքական բանտից ազատել Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանին, ինչպես նաև ֆրանսիական իշխանություններից արդարություն են պահանջում հունվարի սկզբին Փարիզում 3 քուրդ ակտիվիստների սպանության գործի հետաքննության հարցում:
Ցուցարարները Ստրասբուրգ են ժամանել Եվրոպայի տարբեր երկրներից: Նրանք կրել են «Ազատ Քրդստան» մակագրությամբ պաստառներ, Օջալանի մեծ դիմանկարներ, իսկ տասնյակ կանայք կրել են սպանված քրդերի պատկերներով սպիտակ շապիկներ:
Բողոքի խաղաղ ցույցին, տարբեր տվյալներով, մասնակցել է 10-45 հազար քուրդ:











































