Նախագահի թեկնածուների մեծամասնությունը նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անհատական էջեր են բացել: Նրանցից էպոսագետ Վարդան Սեդրակյանի էջն ունի 5282 «լայք», «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանինը՝ 3251 «լայք», «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանինը՝ 14.928 «լայք», ԱԻՄ առաջնորդ, վերջերս մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանի էջը՝ 4088 «լայք», գործող նախագահ Սերժ Սարգսյանի էջը՝ 885 «լայք», ԼՂՀ նախկին արտգործնախարար, դիվանագետ Արման Մելիքյանի համար բացված խումբն ունի 479 անդամ, իսկ ահա հացադուլավոր քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան նմանատիպ էջ չունի, փոխարենը՝ անհատական հաշիվ՝ 2650 ընկերներով:
Թե որքան է համապատասխանում ֆեյսբուքյան հետևորդների քանակը հասարակության կարծիքի հետ, պարզ կդառնա փետրվարի 18-ին կայանալիք 2013 թվականի նախագահական ընտրություններն ամփոփելուց հետո:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































