Պակիստանի Քվետա քաղաքից ոչ այնքան հեռու գտնվող Հազարա բնակավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 47 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել են: Այս մասին այսօր հաղորդել են Պակիստանի իրավապահ մարմինները:
Տնային պայմաններում պատրաստված պայթուցիկ սարքը տեղադրվել է մոտոցիկլետի վրա: Զոհվել են հիմնականում շիաներ:
Նախորդ տարվա ընթացքում Պակիստանում սպանվել են ավելի քան 400 շիաներ:







































