Twitter միկրոբլոգների կայքը հաղորդագրությունների վերաբերյալ նոր քաղաքականություն է ընտրել: Այժմ միմյանց «չհետևող» մարդիկ կարող են շփվել անձնական հաղորդագրություններով: Պատասխանել կարելի է ցանկացած զրուցակցի, անկախ նրանից՝ նա տվյալ օգտատիրոջ հետևորդն է, թե ոչ: Այս մասին գրում է The Verge-ն:
Անծանոթներից անձնական հաղորդագրություն ստանալու հնարավորությունն արդեն առկա է Twitter-ում, ինչպես նաև iOS և Android բջջային հավելվածներում: Սակայն, տվյալ մարդու հետ նամակագրությունը ջնջելու դեպքում սոցկայքը մեխանիկորեն կարգելափակի նրա հաղորդագրությունները:
Անծանոթներին անձնական հաղորդագրություններ թույլ տալու համար անհրաժեշտ է մտնել «Կարգավորումներ» բաժնի «Անվտանգություն և գաղտնիություն» հատվածը և նշան դնել Receive Direct Messages from anyone մակագրության մոտ:











































