Մոտ ապագայում Լիտվայի մայրաքաղաքում կտեղադրվի հուշարձան՝ նվիրված բրիտանական The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնին:
Ընտրված վայրում արդեն հիմք է փորվել ու սկսվել են մոնտաժային աշխատանքները:
Ինչպես բացատրել է նախագծի նախաձեռնողներից լուսանկարիչ Սաուլյուս Պաուկշիտիսը, The Beatles –ի անդամի ստեղծագործությունը «ուներ հակապատերազմական տրամադրություն ու հանդիսանում էր խղճի մարմնացում, ինչն այդքան պակասում է մեր օրերում»:
Նրա արձանը կստեղծվի հայտնի լուսանկարի հիման վրա, որտեղ Լենոնն առանց հայտնի ակնոցի է ու աչքի մոտ ծաղիկ է պահել:
Ծաղիկը, որը կհայտնվի հուշարձանի վրա, կոսկեզօծվի, հայտնում է TASS-ը: .







































