Շաբաթ օրը ակտիվիստները Հարավային Կորեայից փուչիկների միջոցով մոտ 200,000 ագիտացիոն թերթիկ են նետել Հյուսիսային Կորեայի տարածք, հայտնում է թաիլանդական «Բանկոկ փոստ» թերթը: Թերթիկներում կոչ է արվում դադարեցնել «պրովոկացիոն գործողությունները»: Բացի դրանից՝ մի քանի թերթիկների ամրացված են եղել $1 արժեքով թղթադրամներ:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի բնակիչներն այսօր տոնում են երկրի ղեկավար Կիմ Չեն Իրի 71-րդ տարեդարձը, որը կյանքից հեռացել է 2011-ի դեկտեմբերին:









































