«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններով:
Գերմանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ անգլիական ակումբը հանդես է եկել առաջարկով:
Նշվում է, որ «Բավարիա»-ն չի պատրաստվում հրաժարվել առանցքային ֆուտբոլիստներից մեկի ծառայություններից: «Յունայթեդ»-ի թիրախում է նաև «Սևիլիա»-ի հարձակվող Կարլոս Բակկան:







































