Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կրկին ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ, և համաշխարհային գերտերություններին կոչ է արել ոչնչացնել աշխարհում առկա բոլոր միջուկային զենքերը, հաղորդում է Interfax-ը:
«Մենք համարում ենք, որ միջուկային զենքը պետք է ոչնչացվի: Մենք մտադիր չենք ստեղծել միջուկային զենք, սակայն եթե որոշեինք ստանալ այն, մեզ չէր կանգնեցնի ոչ մի ուժ»,-ասել է Խամենեին:
Արևմտյան երկրները ենթադրում են, որ Իրանը ձգտում է մշակել միջուկային զենք, սակայն Թեհրանը վստահեցնում է, որ երկրի միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակներ:











































