Նյու Յորքում Sotheby’s աճուրդի տանը այսօր վաճառքի կհանվի ավելի քան 100 կարատանոց սպիտակ ադամանդ՝ այսպես կոչված, զմրուխտե երեսակումով: Լոտը գնահատվում է 19-25 մլն դոլար՝ հաղորդվում է աճուրդի տան կայքում:
«Շատ հազվագյուտ այդ 100 կարատանոց անբասիր ադամանդը և՛ արվեստի գլուխգործոց է, և՛ վարպետության, նաև՝ բնության հրաշք: Այդ փայլուն ոսկերչական զարդն իր մեջ ներառում է այն ամենը, ինչը կարելի է միայն երազել գտնել մեկ ադամանդում»,- ասվում է Sotheby’s-ի հայտարարության մեջ:
Աճուրդի տան տվյալներով՝ ամենաթանկարժեք ադամանդը համարվում է 24.78 կարատանոց վարդագույն ադամանդը, որը 2014թ. 46.2 մլն դոլարով վաճառվել է Ժնևում:








































