Սիրիահայ գործարարները մոտ 1ամիս առաջ 31դիմում էին ներկայացրել կառավարությանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ վերցված վարկերի մայր գումարի մարման ժամկետը երկարաձգելու խնդրանքով, որպեսզի մի քանի այլ սիրիահայ գործարարների նման չհայտնվեն «սև ցուցակներում»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սիրիահայ գործարար Միքայել Կարապետը տեղեկացրեց, որ ՓՄՁ ազգային կենտրոնում ուրբաթ օրը հանդիպում են ունեցել, որտեղ իրենց ներկայացվել է, թե դիմումների մասով ինչ պատկեր կա. «31 դիմումից 16-ը բավարարված է, որպեսզի վարկերի մայր գումարների վճարումը 6 ամսով դադարեցվի, 8 դիմում չի բավարարվել , քանի որ գործունեությունը ընդհանրապես չեն ծավալում և ունենք 8 դիմում, որոնք դատական պրոցեսների մեջ են»,-մանրամասնեց նա: Միքայել Կարապետը նաև ասաց, որ սիրիահայ գործարարների նոր խորհուրդ է ընտրվել, որի անդամը նաև ինքն է. «Փորձելու ենք ամեն ինչ անենք, որպեսզի բիզնեսները փրկենք»,-ասաց նա:
Միքայել Կարապետը մանրամասնեց, որ ՓՄՁ ազգային կենտրոնում 70 սիրիահայ գործարար է գրանցված , հիմնականում զբաղվում են տեքստիլ արտադրությամբ և հանրային սննդի գործով: Ըստ նրա՝ չնայած նրան, որ սիրյահայերը աշխատասեր են, բայց Հայաստանում չեն կարողանում հաջողությունների հասնել, շուկաների տարբերություն կա. «25 մլն-ի մեջ ապրող մարդիկ ենք, բայց փաստորեն, Հայաստանը լրիվ տարբեր է, փոքր լինելու պատճառով , սպառում չլինելու պատճառով, երկրի տնտեսությունը, որ զարգացած լինի, ոչ մի քաղաքացի խնդիրների առաջ չի կանգնի»,-ասաց նա, հույս հայտնելով, որ թեկուզ դժվարին ճանապարհով` կկարողանան հաջողության հասնել:
Մանրամասները՝ տեսանյութում