74-ամյա բրիտանուհի Վենդի Սթոքսը երջանիկ էր` տեսնելով իր 109-ամյա Տոբի անունով կրիային, որը փախել էր 1 տարի առաջ:
Փախստականին հայտնաբերել էին տիրուհու տնից մոտ 50 կմ հեռավորության վրա, հայտնում է Metro-ն:
Կրիային հայտնաբերել էր մի տղամարդ, ապա տեղափոխել անասնաբուժական կլինիկա, որտեղ էլ Տոբին ապրել է մոտ 1 տարի: Այդ ամբողջ ժամանակ կլինիկայի աշխատակիցները որոնել են նրա համար նոր տերերի: վերջիններս էլ կրիայի զրահի վրա տեսել էին գրված Սթոքս, ու սկսել էին փնտրել կրայի տիրուհուն և, ի վերջո, գտել էին Վենդիին:











































