Վրաստանը ապրիլի 24-ին պատվիրակություն կուղարկի և՛ Հայաստան, և՛ Թուրքիա: Այս մասին հաղորդում է civil.ge-ն:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Երևան ժամանող պատվիրակությունը կգլխավորի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն, որը խորհրդարանում նաև գլխավորում է Հայաստանի հետ բարեկամության խումբը:
Թուրքիայում նույն օրը նախատեսվող Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին կմասնակցի Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և Պաշտպանության ու անվտանգության հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:








































