Մինչև 2051 թ. բրիտանացիների մոտ քառորդ մասը (24%) էթնիկ փոքրամասնություն կլինի, գրում է The Times-ը՝ վկայակոչելով Լիդսի համալսարանի նոր ուսումնասիրությունը: Փորձագետների կանխատեսմամբ՝ դա կլինի պակիստանյան, բանգլադեշյան և աֆրիկյան ծագմամբ քաղաքացիների շրջանում բեբի-բումի պատճառով:
Մասնագետները նաև կանխատեսում են, որ Մեծ Բրիտանիայի բնակչությունը 2011 թ. 63,4 մլնից 2051 թ. կհասնի 77,4 մլնի:
The Daily Mail-ը նշում է, որ 2010 թ. հուլիսին Լիդսի համալսարանի փորձագետները կանխատեսում էին, որ մինչև 2051 թ. էթնիկ փոքրամասնությունները կկազմեն երկրի բնակչության մոտ մեկ հինգերորդ մասը:








































