Կիբեռանվտանգության ոլորտով զբաղվող սթարթափները 1 եռամսյակի համար առաջին անգամ ներգրավել են 1 մլրդ դոլար: Ներդրողները նրանց վրա խաղադրույք են կատարում խոշոր ընկերությունների վրա մի քանի աղմկոտ ցանցահենային հարձակումներից հետո, գրում է The Financial Times-ը՝ հղում անելով հետազոտական PrivCo ընկերության տվյալներին:
Ինչպես նշում է թերթը, վենչուրային հիմնադրամները, որոնց թվում՝ Andreessen Horowitz ու Kleiner Perkins-ը, ներդրումներ են կատարում ոլորտում, քանի որ ակնկալում են բյուջեի արագ աճ, որը նախատեսված է կիբեռանվտանգության ապահովման համար:
Սպասվում է, որ նման ծառայությունների պահանջարկը կբարձրնա Sony Pictures-ի, Home Depot-ի ու այլ խոշոր ընկերությունների վրա վերջերս կատարված ցանցահենային հարձակումներից հետո, ասվում է հոդվածում:
Ընդհանուր առմամբ՝ անցած տարի նման սթարթափները ներգրավել էին 2,3 մլրդ դոլար:









































