Խորվաթիայի հավաքականի բժիշկ Բորիս Նեմեցի կարծիքով` ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վնասվածքի համար մեղավոր է «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
Նեմեցը ենթադրում է, որ Մոդրիչը շատ է ծանրաբեռնվել` վնասվածքի հետևանքները հաղթահարելուց և շարք վերադառնալուց հետո:
«Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Մոդրիչը խաղադաշտում անցկացնում էր 90 րոպե: Անչելոտիի պատճառով նա մեծ ծանրաբեռնվածության ենթարկվեց: Մինչդեռ Լուկան պետք է առաջ գնար քայլ առ քայլ: Մոդրիչը վնասվածք ստացավ ոչ թե ոտքին հարված ստանալու, այլ, պարզապես, լիովին պատրաստ չլինելու պատճառով:
Եթե նա այդքան մեծ ծանրաբեռնվածության չենթարկվեր, ամեն ինչ այլ կերպ կլիներ»-Nova TV-ն մեջբերում է Նեմեցի խոսքերը:










































