Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը շարունակում է աշխատել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի ձեռքբերման ուղղությամբ:
22-ամյա կիսապաշտպանի` կատալոնական ակումբ տեղափոխությունը բարդացնում է այն, որ մինչև 2016 թվականի հունվարը «կապտանռնագույններ»-ը չեն կարող տրանսֆերային գործարք իրականացնել, իսկ Պոգբայի իրավունքները պատրաստ են գնել բազմաթիվ այլ ակումբներ:
Բացի այդ, թուրինցիները 100 մլն եվրո են պահանջում տաղանդավոր ֆուտբոլիստ իրավունքների դիմաց, իսկ ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան12 մլն եվրո աշխատավարձ ստանալ: Ամբողջ գործարքը գնահատվում է 225 մլն եվրո:







































